Լրահոս
18.02.20, 09:05

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2019 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2019 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ
2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել թվով 1043 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 44-ը, իսկ 27 անձ  ազատվել է ձերբակալումից:

Որպես մեղադրյալ ներգավել է 848 անձ: Մեղադրանք է առաջադրվել 792 անձի:

Թվով 52 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից մերժվել է 9-ը, բավարարվել է 43-ը, որից 28-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Թվով 29 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի կողմից, 3-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 101 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 259 անձի նկատմամբ:

1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից: Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի կողմից որոշումներ չեն վերացվել:

Դատի է տրվել 286 անձ, որոնցից 4-ը գտվել են կալանքի տակ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություններ չեն ներկայացվել:

Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 394 անձ, որից կալանքի տակ գտնվել է 6-ը: