Վիճակագրություն, միջնորդագրեր, տեղեկանքներ
07.09.22, 10:24

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով 2022թ. 7 ամիսների դրությամբ վպատճառված գույքային վնասի և վերականգնման մասին

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների  վարույթում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով 2022թ. 7 ամիսների դրությամբ վպատճառված գույքային վնասի և վերականգնման մասին

Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով /գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով/ պետությանը պատճառված 1.599.019.812 ՀՀ դրամ գույքային վնասից՝ նախաքննության փուլում վերականգնվել է 918.146.805 ՀՀ դրամը կամ 57.4%-ը: Իրավաբանական անձանց պատճառված 493.719.189 ՀՀ դրամ վնասից՝ վերականգնվել է 139.618.963 ՀՀ դրամը կամ 28.2%-ը: Ֆիզիկական անձանց պատճառված 1.627.530.509 ՀՀ դրամ վնասից՝ վերականգնվել է 125.202.752 ՀՀ դրամը կամ 7.6%-ը:

Երևան քաղաքի քննչական վարչության և ստորաբաժանումների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով /գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով/ պետությանը պատճառված 187.019.576 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 45.507.385 ՀՀ դրամը կամ 24.3%-ը: Իրավաբանական անձանց պատճառված  357.925.467 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 120.609.626  ՀՀ դրամը   կամ 33.6%-ը: Ֆիզիկական անձանց պատճառված  1.272.059.185 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է  43.707.698 ՀՀ դրամը կամ 3.4%-ը:

Մարզային քննչական վարչությունների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով /գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով/ պետությանը պատճառված  349.489.518 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 43.348.589 ՀՀ դրամը կամ 12.4%-ը: Իրավաբանական անձանց պատճառված  124.925.722 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է  15.530.337 ՀՀ դրամը կամ 12.4%-ը: Ֆիզիկական անձանց պատճառված 309.091.310 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 68.844.042 ՀՀ դրամը կամ 22.2%-ը:

ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով /գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով/ պետությանը պատճառված 35.905.795 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 17.9%-ը կամ 6.439.908 ՀՀ դրամը: Իրավաբանական անձանց պատճառված  4.323.000 ՀՀ դրամ վնասից՝ 3.2%-ը կամ 139.000 ՀՀ դրամը: Ֆիզիկական անձանց պատճառված 1.958.400 ՀՀ դրամ վնասից՝ 32%-ը կամ 629.012 ՀՀ դրամը: