Լրահոս
04.08.21,
06:49
Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ:
Նշված 326 քրեական գործերից՝
- 8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը),
- 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը),
- 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
- 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
- 19-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
- 161-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը),
- 17-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
- 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
- 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),
- 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),
- 21-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը)
- 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
- 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),
- 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),
- 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),
- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
- 13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),
- 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
- 26-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 8-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Վերը նշված քրեական գործերով 145 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից՝ 52-ը եղել է 18-35 տարեկան, 93-ը՝ 35 տարեկանից բարձր:
Ընտանիքում կատարված հանցագործություններից՝
- 5-ը եղել են մոր կողմից,
- 11-ը՝ հոր կողմից, 2-ը` խորթ հոր կողմից, 9-ը՝ եղբոր (քրոջ) կողմից,
- 16-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված),
- 6-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 90-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից,
- 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից,
- 3-ը՝ հարսի (փեսայի) կողմից կատարված:
Վարույթում քննված գործերով 291 անձ ճանաչվել է տուժող, որից 39-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 5-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 90-ը՝ 18-35 տարեկան, 152-ը՝ 35 տարեկանից բարձր:
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ: