Լրահոս
20.06.21, 18:27

Տեղեկատվություն՝ քվեարկության օրվա՝ ժամը 21:00-ի դրությամբ, առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ քվեարկության օրվա՝ ժամը 21:00-ի դրությամբ, առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ:

Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են  նախապատրաստվում: