Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիետի կոլեգիայի նիստ
2015թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց, մասնավորապես՝ 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) հարուցված քրեական գործերի նախաքննության առանձնահատկություններին, սեռական բնույթի հանցագործությունների գործերով քննության ընթացքում անչափահաս տուժողների իրավունքների պաշտպանության ապահովմանը և Քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ դիտարկվող ժամանակահատվածում կատարված ծառայողական քննության և կարգապահական հանձնաժողովի գործունեության արդյունքներին վերաբերող հարցեր։
Քննարկման արդյունքներով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ: