Լրահոս
14.07.21, 13:30

«Թումո» զբոսայգում հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում (տեսանյութեր, լուսանկարներ)

2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է՝ 41 տարեկան:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Տեսանյութերը կարող եք դիտել՝ այցելելով՝ https://www.youtube.com/watch?v=7oeP6HECRf8
                                                                https://www.youtube.com/watch?v=L5JF07c8UTk