Լրահոս
05.08.16, 14:33

Ծառայողական քննություն է նշանակվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ

Ծառայողական քննություն է նշանակվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է  ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։  Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
 

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։