Լրահոս
    26.02.15, 15:12

    Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի (Լուսանկարներ)

    Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի (Լուսանկարներ)

    2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի, որի դեմքի ձախ կեսի ակնակապիճի և այտի շրջանում բացակայել են հյուսվածքները, իսկ ձախ դաստակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մատների շրջաններում առկա են կրծած վնասվածքներ:

    Դիակի ինքնությունը պարզվել է։

    Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու տղամարդու մահվան պատճառները։