Լրահոս
10.01.24, 11:06

Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:

Վահե Արշալույսի Միրզոյանի 

կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Շիրակի մարզ, գ.Աշոցք:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
:

1997-1998թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2000-2001թթ. - Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ

2001-2005թթ. - Շիրակի մարզի դատախազության քննիչ

2005-2007թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ

2007-2013թթ. - Շիրակի մարզի դատախազի օգնական

2013-2016թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

2016-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021-2024թթ. - ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: