Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
![Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ](https://investigative.am/storage/files/2016/08/1471676675,2681.jpeg?token=f32026fd9636acc41a77645b7a138fd8880d8a0b)
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ:
2016թ. օգոստոսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոցում ապօրինի հատվել է փշատերև 6 հատ ծառ՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: