Լրահոս
24.02.16,
08:42
Վանաձորում հայտնաբերվել է կնոջ դիակ. քննություն է տարվում՝ պարզելու ինքնությունը և մահվան հանգամանքները
2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր քաղաքի Երկաթուղային կայարանի կենտրոնական գլխամասի 13-րդ սլաքային փոխադրիչից 8 մետր հեռավորության վրա` ակոսի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դիակ։ Արտաքին զննությամբ պարզվել է, որ դիակի գլխի, դեմքի, որովայնի, կոնքի և աջ ոտքի հատվածները վնասված են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ` դիակի ինքնությունը, մահվան և վնասվածքների պատճառը պարզելու համար: