Լրահոս
06.12.14, 18:09

Վանաձորում ինքնասպանություն է գործել 20-ամյա բնակչուհին

Վանաձորում ինքնասպանություն է գործել 20-ամյա բնակչուհին
2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:2-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց...էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ...հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի...Սիրել եմ ես ուղղակի...»:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: