Լրահոս
12.01.24, 15:47

Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Վարդան Արարատի Սմբատյանի
կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
:

Աշխատանքային գործունեություն

1996-1997թթ. - ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ

IV-XII.1997թ. - ՀՀ ՊՆ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի հետաքննիչ

1997-1998թթ. - ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի քննիչ

1999-2006թթ. - Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ավագ քննիչ, ապա՝  ավագ քննիչ-քրեագետ

2006-2007թթ. - ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2007-2009թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի Լոռու կայազորի Իջևանի քննչական բաժնի պետ

2009-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ

2015-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: