Լրահոս
12.06.18, 10:48

Վարույթ է ընդունվել թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Վարույթ է ընդունվել թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցներ ոստիկանությունում բացատրություններ են տվել առ այն, որ ՓԲԸ-ում տեղի են ունեցել աշխատավարձերի պահումներ, չհիմնավորված վճարումներ, տնօրենի կողմից դրսևորվել է անմարդկային վերաբերմունք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հունիսի 11-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում և նույն օրն ընդունվել վարույթ:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: