Լրահոս
14.07.15, 15:10

Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների համար

Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների համար


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը և Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը, ի կատարումն  Կոմիտե նախագահի՝  N58Լ հրամանի, կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության ընթացքում Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից հաստատված նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։

Վերապատրաստման դասընթացները տեղի են ունեցել  Երևանում, Գյումրի և Ջերմուկ քաղաքներում` հունիսի 20-ին, հունիսի 27-ին, հուլիսի 11-ին, որոնց մասնակցել են  Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Երևանի վարչական շրջանների քննչական բաժինների,  մարզային քննչական վարչությունների, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների և զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերն ու նրանց տեղակալները։

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամները և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին  առարկայական ծանոթացրել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացությունների հստակեցման ուղեցույցի պահանջներին, ներկայացրել կոնկրետ իրավախախտման դեպքեր և դրանց վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են՝ թվով 94 ստորաբաժանման պետեր և տեղակալներ: