Լրահոս
    25.05.24, 12:07

    Արման Ասլանյանին և Վիգեն Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

    Արման Ասլանյանին և Վիգեն Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

    Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի՝

    1․ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանին

    2․Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանին: