Լրահոս
28.07.22, 05:36

Վիճակագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին

Վիճակագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների  նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որից`

2-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 37-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 7-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 2-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարության, 6-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 1-ը՝ 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 11-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 17-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 1-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 12-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 10-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 60-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

196  քրեական գործից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 31 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 49 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 30-ը` արդարացնող, իսկ 19-ը` ոչ արդարացնող հիմքով, 29 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 24-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 1-ը` այլ հիմքով: 6 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 7-ը` միացվել է, 76 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 92 մեղադրյալից 37-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 1-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:

Նշված 196 քրեական գործով 194 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 98-ը՝ մինչև 12 տարեկան, 42-ը՝ 12-14 տարեկան, 35-ը՝ 14-16 տարեկան, 19-ը՝ 16-18 տարեկան: