Լրահոս
26.08.15, 16:13

Ողբերգական դեպք՝ Արարատում. մահացել է մանկահասակ երեխա

Ողբերգական դեպք՝ Արարատում. մահացել է մանկահասակ երեխա

2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից  ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել  Արարատի մարզի բնակչուհի,  2010թ ծնված աղջիկ երեխա։

 

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 Փոքրիկը բնակվել է  մոր, պապիկի և անչափահաս եղբոր հետ, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

 

Նախնական տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, աղջիկը՝ եղբոր հետ միասին, հյուրասենյակում հեռուստացույց է դիտել, իսկ նրանց մայրը գտնվել է հյուրասենյակին հարակից խոհանոցում: Այդ ընթացքում փոքրիկը մոտեցել է հեռուստացույցին եւ այն ձգել դեպի իրեն, որի ընթացքում հեռուստացույցն  ընկել է  նրա  վրա։  Ստացած մարմնական վնասվածքներից՝  հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, փոքրիկը մահացել է:

 

 Դեպքի վայրի զննութամբ տան հյուրասենյակում հայտնաբերվել է  «PRIMA» տեսակի հեռուստացույց 60 սմ բարձրությամբ, 65 սմ երկարությամբ և 50 սմ լայնությամբ:

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: