Լրահոս
    03.03.16, 08:44

    Դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

    Դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ:

    Մարտի 1-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Մ.Սարգսյանն ինքնասպանություն է գործել:

    Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել խցի սանհանգույցում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել` երկաթե ամրանից սպորտային հագուստի գոտիով կախվելու միջոցով:

    Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ:

    Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են  փորձաքննություններ։