- Home
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լրահոս
-
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան (Լուսանկարներ)
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ։
Շնորհավորելով ՔԿ ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ թեև կոմիտեն դեռ երկու տարվա կյանք ունի, բայց պետք է փաստենք, որ այս կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել կազմավորման ու կայացման ուղղությամբ և այսօր հիրավի իր ուրույն տեղն ու դերն ունի դատաիրավական ոլորտում՝ որպես անկախ քննչական մարմին։
Մշակվել և ներդրվել են կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնող մի շարք ծրագրեր՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնց շնորհիվ էապես բարելավվել են կազմակերպական աշխատանքները։ Ու չնայած այսօր շատերն են փաստում, որ ՔԿ-ն կայացած պետական մարմին է, սակայն, ինչպես նշեց Աղվան Հովսեփյանը, ամենաբարձր գնահատականը կլինի այն, որ յուրաքանչյուր քրեական գործով քննիչը դրսևորի իր անկախությունն ու ինքնուրույնությունը՝ որպես դատավարական անձ։
«Դուք չպետք է շլանաք փրփուրների փայլով, այլ փնտրեք ու գտնեք ապացույցներ, որոնք կլինեն անարատ, անբիծ ու իրական։ Այսինքն՝ պետք է լինեն օրինական ճանապարհով ձեռք բերված և անսխալ, քանի որ ձեր աշխատանքի շնորհիվ է, որ արդարադատության իրականացմամբ որոշվում են մարդկային ճակատագրեր»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահը։ Հիշելով Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը՝ Աղվան Հովսեփյանը նկատեց, որ քննիչը ո՛չ մարգարիտն է և ո՛չ էլ փրփուրը, այլ՝ ծովի հատակին մարգարիտներ որոնողը։ «Ես մարգարիտը համեմատում եմ քրեական գործերով ձեռք բերվող ապացույցների հետ. պետք է փնտրեք ու գտնեք իրական ապացույցները»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել երկրի պետական այրերը, գործընկեր գերատեսչությունների ղեկավարները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական բարձր պարգևների։
-
04.04.25, 17:00Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ ՄարտիրոսյանինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին:
-
25.02.25, 11:23Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման ԳալստյանինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:
-
18.02.25, 15:20Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքներըՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:
-
07.02.24, 18:28Կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի 2023թ․ գործունեության արդյունքները․ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել (լուսանկարներ)2023 թվականի ընթացքում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34մլրդ. ՀՀ դրամը:
-
09.10.23, 19:24ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին նվիրված Կոլեգիայի ընդլայնված նիստինՄիայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ:
-
09.08.23, 17:21ՀՀ քննչական կոմիտեում կայացել է 2023թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ (լուսանկարներ)Վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավատրելու գործըթնացում. Ա.Քյարամյան