Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ:
2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: