Հայտարարություններ
    28.03.25, 16:23

    Հայտարարություն

    ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 4-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է իրականացնել 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2026 թվականի պետական բյուջեի հայտերի` Կոմիտեի մասով ակնկալվող ֆինանսական հատկացումների նախագծերի հանրային քննարկում և Կոմիտեի իրավասության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում՝ մասնակցելու հիշյալ քննարկմանը:

    Միաժամանակ հայտնվում է, որ  հիշյալ նախագծերը տեղադրված են Կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.investigative.am):

    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 012 51 54 05 հեռախոսահամարով կամ համապատասխան առաջարկություններ ուղարկել finance@investigative.am էլեկտրոնային հասցեին (մինչև 02.04.2025թ. ժամը 18:00-ն):

    ՀՀ քննչական կոմիտե

    Քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի հղումը`

    https://investigative.am/news/2026-2028-tvakanneri-mijnazhamket-caxsayin-cragir