Լրահոս
08.10.21, 12:48

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ

 Հարգելի պարոն Քյարամյան,

Իմ և Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի անունից սիրով շնորհավորում եմ Ձեզ և Ձեր անձնակազմին՝ մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Հարկ է նշել, որ օրեցօր ի հայտ եկող մարտահրավերների ժամանակաշրջանում առավել, քան կարևորվում է Ձեր ղեկավարած կառույցի անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգ ու ապահով պայմաններում ապրելու և արարելու անհրաժեշտ գրավականներից մեկն է:

Վստահ կարող ենք փաստել, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց դերակատարության կարևորությունն ու նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում և կշարունակեն դրսևորել անհրաժեշտ հետևողականություն և ջանասիրություն՝ օրենքի բացարձակ գերակայության ապահովման վեհ գաղափարի կյանքի կոչման գործում:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Փիլոյան