ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ (ինկորպորացված տարբերակ)
169-Լ հանձնարարական 29.10.2018թ.
Ինկորպորացիա առ 01.11.2019թ. N 149-Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝
1) Յուրաքանչյուր երկուշաբթի «մալբրի» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձև 1-ի. (փոփ. 01.11.2019. N 149-Լ)
2) պահպանել Ձև 1-ի լրացման պայմանները:
2. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը շաբաթական և ամսական կտրվածքով: Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով մինչև հաջորդող ամսվա 10-ը: (փոփ. 23.08.2019. N 128-Լ, 01.11.2019. N 149-Լ)
3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:
4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան