ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կազմակերպման վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 17.03.2020թ.,41-Լ
Ինկորպորացիա առ 14.04.2020թ. N 66-Լ
ՀաշվիառնելովՀայաստանիՀանրապետությունումնորկորոնավիրուսայինհիվանդության (COVID-19) տարածմանդեպքերը, հիմք ընդունելով«ՀայաստանիՀանրապետությունումարտակարգդրությունհայտարարելումասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները, ինչպես նաև կարևորելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների կյանքի և առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «ՀայաստանիՀանրապետությանքննչականկոմիտեիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարումեմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարմինների, ստորաբաժանումների պետերին և Կոմիտեի գլխավոր քարտուղարին՝
1) ապահովել Կոմիտեի և Կոմիտեի դեպարտամենտի 60 և ավելի տարիքի և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող ծառայողների, ինչպես նաև հղի կանանց աշխատանքային պարտականությունների իրականացումը հեռավար եղանակով (տեխնիկական միջոցների օգտագործմամբ) մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ներառյալ, բացառությամբ Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների և Կոմիտեի դեպարտամենտի պետերի, տեղակալների և այն ծառայողների, որոնց աշխատանքային պարտականությունների կատարումն իրականացնելը հեռավար եղանակով անհնար է. (փոփ. 14.04.2020թ. N 66-Լ)
2) սույն հանձնարարականի առաջին կետի առաջին ենթակետում նշված՝ աշխատանքի չհաճախած ծառայողներիվերաբերյալ տեղեկատվությունը տեղեկանքի տեսքովյուրաքանչյուր օր ներկայացնել Կոմիտեի նախագահին.
3) ապահովել Ձեր կողմից ղեկավարվող մարմինների, ստորաբաժանումների անցակետերում ամենօրյա ռեժիմով պարտադիր ջերմաչափման և ըստ անհրաժեշտության կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
4) հորդորել աշխատակիցներին առաջիկա 2 ամսվա ընթացքում արձակուրդում գտնվելու պարագայում դրանք չանցկացնել արտերկրում։
2.Կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին՝
1) հնարավորության դեպքում հետաձգել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարումը՝ բացառությամբ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների։
3.Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին:
Հ. Գրիգորյան