Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները
![Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները](https://investigative.am/storage/files/2017/05/1494578268,3576.jpeg?token=e0fb2a36b0f451cc15e1449b841cfb6142761930)
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները:
2017թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում: ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան բնակիչներն են՝ 1954թ. և 1988թ. ծնված հայր և որդի Հակոբյանները:
Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։