Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն (Լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը։
Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում են նաև ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոն, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, Ռուսաստանի Դաշնության նախագահի ՌԴ հյուսիս-արևմտյան դաշնային շրջանում լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Ցուկանովը:
Նիստի ընթացքում քննարկվել է իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, որի արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ԲՀ ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը և ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ստորագրել են համատեղ հայտարարություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ազգային օրենսդրության համաձայն՝ զարգացնել փոխգործակցության նոր ուղղություններ, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավական օգնության վերաբերյալ միջազգային հարցումների կատարման ժամկետները կրճատելու ուղղությամբ։ Բացի այդ՝ համաձայնություն է ձեռք բերվել նպաստել առանձին հանցատեսակների քննության մեթոդիկայի վերաբերյալ փորձի փոխանակմանը, համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացմանը։
Հայտարարությանը և ելույթներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ՔԿ նախագահների համատեղ հայտարարությունը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ելույթը՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահինախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի ելույթը՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահինախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստում