Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն
-
03.07.24, 10:29Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվելՍտացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։
-
26.06.24, 12:32Համայնքապատկան գույքը իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինի օտարել գույքը․ երեք պաշտոնատար անձի մեղադրանքներ են ներկայացվել, երկուսը կալանավորվել ենՊարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
-
24.05.24, 20:32Սոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել էՇարունակվում է 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու վարույթի նախաքննությունը:
-
22.05.24, 16:03Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձԳ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:
-
22.05.24, 14:03Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Հ.Ղ.-ն. նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՍտացվել է հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ. նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է:
-
21.05.24, 13:5552-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու մեղադրանքովYouTube.com կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
-
09.05.24, 15:52Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասի նախաքննությունն ավարտվել էՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով և առանձնապես խոշոր չափերով՝ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով գույքերը։
-
26.04.24, 17:21Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենՊարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն:
-
26.04.24, 12:032020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՇարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը:
-
08.04.24, 17:40Երևան քաղաքի մի քանի հասցեներում պայթուցիկներ տեղադրելու և պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ․ վերջինս հետախուզվում էՇարունակվում են լայնածավալ քննչական գործողությունները՝ 2024թ․ փետրվարին Երևան քաղաքում կատարված ահաբեկչության դեպքերի լիարժեք բացահայտման ուղղությամբ։