-
06.10.22, 10:5641-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է (տեսանյութ, լուսանկարներ)Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
-
04.10.22, 07:32Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի նշանակում Քննչական կոմիտեումՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հայրապետ Հայրապետյանը:
-
01.10.22, 15:03Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներովԺամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման կանոնները՝ կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ:
-
01.10.22, 13:49ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ստացվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներՊարզվել է, որ աշխատակազմի քարտուղարը և վարչական ղեկավարը հեռախոսազրույց են վարել՝ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ ազդեցություն գործադրելու վերաբերյալ:
-
30.09.22, 14:37ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալըՄիջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ համայնքի ղեկավարի տեղակալի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
-
30.09.22, 11:17Տնամերձ հողամասում նռնակը պայթեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում պայմանագրային զինծառայողը կալանավորվել էՊարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները: