Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ

    Վազգեն Գեղամի Ավետիսյան 
    Արդարադատության առաջին դասի խորհրդական


    Ծնվել է 1980թ. մարտի 22-ին,
    Արարատի մարզի Բերքանուշ գյուղում:

    Աշխատանքային գործունեություն

    2025թ. հունվարի 8-ին  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ,
    2022-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
    2020-2022թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,
    2015-2020թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ,
    2013-2015թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,
    2011-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ին բաժանմունքի պետ,
    2005-2011թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
    2003-2005թթ.` ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտաշխատող, դասավանդել է «քրեական իրավունք» և «քրեակատարողական իրավունք» առարկաները,
    2001-2003թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ:

    Կրթություն

    2001թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

    Պարգևներ

    Պարգևատրվել է ՀՀ պետական պարգևով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, գերատեսչական տարբեր մեդալներով,
    Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

    Այլ տվյալներ

    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

     

    Արմեն Մացակի Գևորգյան
    Արդարադատության առաջին դասի խորհրդական

    Ծնվել է 1985թ. փետրվարի 07-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

    Աշխատանքային գործունեություն

    2025թ. հունվարի 23-ին  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
    2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
    2021-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
    2020-2021թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
    V-VII.2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
    2018-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
    2014-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
    2010-2014թթ.` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
    VI-XI.2009թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան-փորձագետ,
    2005-2007թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու:

    Կրթություն

    2007թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

    Պարգևներ

    Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ

    2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
    Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

     

    Արսեն Վոլոդյայի  Այվազյան
    Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

    Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:

    Աշխատանքային գործունեություն

    2019 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել Է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,

    20.08.2018-14.08.2019թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ,

    27.01.2017- 20.08.2018թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
    17.11.2016-27.01.2017
    թթ. - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ,

    07.10.2014-17.11.2016թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
    18.06.2013-07.10.2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
    10.04.2009-18.06.2013
    թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,
    23.11.2007-10.04.2009
    թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,

    29.05.2007-23.11.2007թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
    30.09.2006-29.05.2007թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ,
    11.05.2002-30.09.2006թթ. -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,
    10.04.2000-11.05.2002թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ:

    Կրթություն

    2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

    Պարգևներ

    2021 թվականի մարտի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
    ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
    ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:

    Այլ տվյալներ

    Ամուսնացած է, ունի երեք երեխա:

     

    Արման Վրույրի Ասլանյան
    Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական 


    Ծնվել
    է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

    Աշխատանքային գործունեություն

    2022թ. հոկտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
    2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
    2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ,
    2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ,
    2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
    2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ,
    2010-2013
    թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար,
    2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ,
    VI-IX.2009թ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ,
    2008-2009թթ.-  ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ,
    I-VI.2008
    թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ,
    2006-2008թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ,
    2001-2006թթ.- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ:


    Կրթություն

    2004
    թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

    Պարգևներ

    2024թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
    խրախուսվել է նաև գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ

    1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում,
    ամուսնացած է, ունի երեք երեխա: