Կոլեգիա
ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիա
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է կոլեգիա, որի նպատակն է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի իրավասությունների մեջ է մտնում կոլեգիալ լուծում պահանջող քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը:
Կոլեգիայի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի նոյեմբերի 14-ի հրամանով՝ հիմք ընդունելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերը:
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով։ Ըստ այդմ՝ կոլեգիան ունի նախագահ և 9 անդամ։ Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներ են՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետը, ինչպես նաև քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվող քննչական կոմիտեի այլ ծառայողները։
Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց:
Կոլեգիայի որոշումերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:
Կոլեգիայի նախագահ |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ |
---|---|
Անդամներ | |
Վիգեն Մանուկի Մեսրոպյան | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Արսեն Վոլոդյայի Այվազյան |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Արման Վրույրի Ասլանյան | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Արթուր Նորիկի Մելիքյան | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Կամո Նորիկի Սահակյան |
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ |
Կամո Վրեժի Շառոյան |
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ |
Ազատ Լյուդվիգի Գևորգյան |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ |
Գևորգ Սամվելի Աղաբաբյան |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Գագիկ Լևոնի Մայիլյան |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ |
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղարն է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդգես Վահանի Աթոյանը: