Գործունեություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)  կազմված է 9 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝  որակավորման հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի տեղակալներից մեկը, կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:

 Հանձնաժողովի խնդիրն է  ապահովել՝

- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով գրավոր և բանավոր քննություններ անցկացնելու, հարցաթեթիկ լրացնելու, թեկնածությունների ցուցակը համալրելու գործընթացը,
-  Կոմիտեում ատեստավորման ենթակա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու գործընթացը,
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունների ստուգումը,
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորումը,
- «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:

Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, այդ թվում՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման, ատեստավորման  և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման վերաբերյալ ընթացակարգերը կանոնակարգվում են  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ թիվ 171-Լհրամանով։