Կարգապահական հանձնաժողովի կազմը
Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանված է «ՀՀ Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով։
Ըստ այդմ՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:
Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:
Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների թվից՝ ձայների մեծամասնությամբ:
Կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2016 թվականի հունիսի 13-ի թիվ 32 Ա, 2017 թվականի փետրվարի 9-ի թիվ 17-Ա,2018 թվականի օգոստոսի 17-ի թիվ 113-Ա հրամաններով։ Հանձնաժողովի անդամները նիստում ընտրել են Կարգապահական հանձնաժողովի նախագահ։
Կարգապահական հանձնաժողովի նախագահ Արսեն Այվազյան | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական |
---|---|
Անդամներ | |
Կամո Սահակյան |
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական |
Ռոբերտ Ադիլխանյան | ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական |
Գևորգ Բաղդասարյան | ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
|
Նաիրա Ճնգրյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Անահիտ Հարությունյան |
ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ |
Արփինե Սարգսյան | ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ |