Աշխատանքի ընդունվելու կարգը
ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության՝ «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշմամբ սահմանված դրույթների և պահանջների շրջանակներում։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության հետ:
Հեռախոս՝ 011 880-119, 011 880-144, 011 880-146