Կենսագրություն
Հայկ Մկրտիչի Գրիգորյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 15-ին, Երևան քաղաքում:
1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը՝ էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ստանալով «իրավագիտություն» մասնագիտություն, «իրավաբանի» որակավորում:
2009թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2021թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
08.2001-12.2001թթ. աշխատել է Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում որպես քննիչ-ստաժոր:
2001-2002թթ.՝ թիվ 2-րդ կայազորի զինվորական դատախազությունում՝ ստաժոր-քննիչ:
2002-2003թթ.՝ Հադրութի կայազորի զինվորական դատախազության՝ քննիչ:
2003-2005թթ.՝ Գյումրիի կայազորի զինվորական դատախազության՝ քննիչ: 02.2005-09.2005թթ.՝ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում՝ ավագ քննիչ:
2005-2006թթ.՝ Հադրութի կայազորի զինվորական դատախազության՝ ավագ քննիչ:
03.2006-08.2006թթ.՝ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ:
2009-2010թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ:
2010-2011թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ:
2011-2014թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ:
2014-2015թթ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
2015-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
2018-2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
2019թ. հուլիսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով: 2015 և 2017 թվականներին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2016թ.՝ Զենքով՝ «BERETTA 92 A1» մոդելի ատրճանակով, 2019թ.՝ CZ-75D COMPACT մոդելի ատրճանակով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: