Կենսագրություն

    Աղվան Գառնիկի Հովսեփյան
    Արդարադատության պետական խորհրդական

    Ծնվել է 1953թ. հունվարի 7-ին, Երևան քաղաքում:

    1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով «իրավագիտություն» մասնագիտություն, «իրավաբանի» որակավորում:

    1974-1978թթ. աշխատել է Կարելիայի ինքնավար հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազության քննիչ:

    1978-1979թթ.՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դատախազության ավագ քննիչ:

    1979-1981թթ.՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դատախազի օգնական:

    1981-1985թթ.՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դատախազության քննչական բաժնի պետ:

    1985-1986թթ.՝ Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

    1986-1989թթ.՝ Արթիկի միջշրջանային դատախազության քննիչ:

    1989-1998թթ. ՀՍՍՀ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ:

    04.1998-09.1998թթ.՝ ՀՀ դատախազության քննչական մասի պետ:

    1998-1999թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազ:

    1999-2004թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

    2004-2013թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազ:

    2014-2018թթ.՝  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

    1999թ. մարտի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան:

    2003թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումի:

    Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով: 2005թ. ՀՀ վարչապետի որոշմամբ  պարգևատրվել է շնորհակալագրով, 2006թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015թ.՝ Մխիթար Գոշի մեդալով:

    Ամուսնացած է, ունի երեք երեխա: