Կենսագրություն

    Արգիշտի Էլբեկի Քյարամյան
    Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

    Ծնվել է 1991թ. մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

    2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

    2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

    2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

    2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

    2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:

    2016թ. հունիսի 1-ից մինչև 2018թ. հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

    2018թ. հունիսի 8-ից մինչև 2019թ. փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

    2019թ. մարտի 1-ից մինչև 2020թ. մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

    2020թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

    2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

    2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

    2020թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

    2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

    2022թ. հուլիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

    Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով: 2021թ. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

    Ամուսնացած է, ունի չորս երեխա:

    ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 19-ի որոշմամբ ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: