-
16.10.24, 17:01Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել:
-
16.10.24, 15:49Սյունիքի մարզում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ (լուսանկարներ)Պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։
-
15.10.24, 16:33Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձըՇարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
-
15.10.24, 14:13Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ)Իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։
-
15.10.24, 10:10Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականըԻրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:
-
14.10.24, 17:40ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացիՔրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: