-
18.06.24, 11:01Ավազակությամբ և այլ հանցագործություններով զբաղվող հանցավոր խմբավորումը կատարել և պլանավորել է առերևույթ մի շարք հանցագործություններ․ երեք անձ կալանավորվել է՝ տարեց տղամարդու նկատմամբ ավազակություն կատարելու մեղադրանքովՓաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:
-
17.06.24, 16:48Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ամփոփումՀունիսի 17-ի դրությամբ, բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 47 քրեական վարույթ։
-
17.06.24, 15:40«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է, 3–ի նկատմամբ տնային կալանք է կիրառվելՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։
-
17.06.24, 11:01Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթով երկու անձ կալանավորվել էՄայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։
-
17.06.24, 10:40Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել էԱկցիայի մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
-
15.06.24, 13:04«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել (ձայնագրություն)«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ ձայնագրություն: