Բյուջետային հատկացումներ
20.03.23, 12:29

2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ

1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի Կոմիտեի լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: Կոմիտեն, կարևորելով առանձին հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները և թիրախային համարելով զարգացող ոլորտներում հանցավորության հակազդման մեխանիզմների ձևավորման պրակտիկան, համընթաց գնալով արդի մարտահրավերներին, ձևավորել է մասնագիտացված վարչություններ և բաժիններ:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են օրենքով իրենց վերապահված բազմաթիվ  քննչական գործողություններ` հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, առգրավումներ, անձանց կամ իրերի ճանաչումներ, քննչական փորձարարություններ, նշանակում են տարաբնույթ փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն:

Կոմիտեի գործունեության հիմնական խնդիրներն են.

2.1. Քրեական հետապնդում հարուցելու ոլորտ.
ապահովվելու է առերևույթ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդման հարուցումը:

2.2. Մինչդատական վարույթի իրականացման ոլորտ.

1) ապահովվելու է նյութերի խորացված ու ամբողջական նախապատրաստումը.

2) նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նպատակով շարունակաբար ամփոփվելու և վերլուծվելու են հանցավորության վիճակի,  կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալները.

3) միջոցներ են ձեռնարկվելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու ուղղությամբ.

4) միջոցներ են ձեռնարկվելու պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ.

5) միջոցներ են ձեռնարկվելու կոնվենցիոն ու քրեադատավարական հիմնադրույթների պահպանմամբ յուրաքանչյուր քրեական գործով արդյունավետ քննություն ապահովելու, միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համախմբման ուղղությամբ:

2.3. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  դեմ պայքարի ոլորտ.

1) շարունակվելու են միջոցներ ձեռնարկվել կոռուպցիոն գործերով հանցավոր բոլոր դեպքերի, հանցագործության դրվագների և բոլոր մասնակիցների բացահայտման ուղղությամբ.

2) ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ժամանակին հայտնաբերելու և բացահայտելու հարցում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ.

3) իրականացվելու են համապատասխան միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերմանը.

4) ակտիվացվելու է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

2.4  Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.

1) նախատեսվում է իրականացնել քննիչների վերապատրաստումներ կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտման ուղղությամբ, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու և հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով.

2) նախատեսվում է իրականացնել կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերի հաշվառում և համակարգում (կիբեռհանցագործությունների քրեագիտական շտեմարան),որը օգտակար դերակատարում կունենա հանցագործությունների բացահայտման համար և կգործի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ բացահայտման ուղղությամբ աշխատանքներն էլ ավելի արդյունավետ ու ինստիտուցիոնալ առումով առավել համակարգված դարձնելու համար:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործողությունների ծրագրի 27-րդ և 28-րդ կետերի համաձայն՝ Կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների շրջանակներում նախատեսվում է.

1) Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը.

2)  Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով:

2.6 Նախատեսվում է որպես համակատարող իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների  ծրագրի 59-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների  ծրագրի 42-րդ, 53-րդ և 55-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի N 2 հավելվածի 2-րդ,9-րդ,  14-րդ, 33-րդ, 41-րդ,  կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի N 2 հավելվածի նպատակ 11, գործողություն 5-ով,  N 3 հավելվածի նպատակ 10, գործողություն 2-ով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրի N 2 հավելվածի 1-ին, 4-րդ,  7-րդ, 26-րդ, 34-րդ, 35-րդ, 80-րդ  կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում  2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային  ծրագրի իրականացման ժամանակացույցի 1-ին գլխի 1.1.1-ին, 1.1.5-ին, 1.1.8-ին կետերով, 2-րդ գլխի 2.2.7-րդ կետով, 3-րդ գլխի 3.1.5-րդ կետով, 5-րդ գլխի 5.1.1-ին, 5.1.2-րդ կետերով, 6-րդ գլխի 6.1.1-ին կետերով նախատեսված միջոցառումները:

2.7. Նախատեսվում է Կոմիտեի իրավասության շրջանակներում հետևողականություն ցուցաբերել ՄԱԿ-ի կայուն զարգացման    16-րդ նպատակի 16.3.1-ին, 16.3.2-րդ, 16.4-րդ,  16.6.1-ին, 16.7.1-ին և 16.բ.1-ին կետերով նախատեսված միջոցառումների իրականացման գործում:

2. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որը հանդիսանում է վարչական բնույթի ծրագիր։
Ծրագրի վերջնական արդյունքն է՝ Քրեական վարույթներով նախաքննության իրականացում, քրեական վարույթների ընթացքի լուծում
Վերջնական արդյունքին հասնելու Կոմիտեի կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է քրեական գործերի քննությունը, որի շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակել մի շարք փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնել թարգմանության, իրավական օգնության համար կազմել և ուղարկել միջազգային հարցումներ՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով: Բացի այդ քննչական կոմիտեի գործունեության ընթացքում քննիչների վերապատրաստման և պատրաստման գործընթացն ապահովելու համար նրանց ներգրավվում են մի շարք դասընթացներում, համապատասխան վերապատրաստման ծրագրերում, մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:
Ներկայացվում է նաև Հավելված 11 ձևաչափը։


3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ


3.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը
ՄԺԾԾ ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեն իրականացնելու է մեկ բյուջետային ծրագիր / դասիչ 1180/, որը ընդգրկում է 5 միջոցառում․
1․ Պարտադիր ծախսերին դասվող միջոցառում`
Քրեական վարույթներով նախաքննության իրականացում /դասիչ 11001/

Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում /դասիչ 11002/
ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ /դասիչ 11003/
Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի
Տրամադրում դասիչ /12001/

2․ Հայեցողական ծախսերին դասվող միջոցառում՝
ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում /դասիչ 31001/

Միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն ներկայացվում է Հավելված 1-ի Ձևաչափ 2 -ում (գոյություն ունեցող պարտավորությունների մասով):

3.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2024-2026թթ ժամանակահատվածում իրականացվելու է «1180. ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունները 2024թվականի համար կազմում են 11752961.2 հազ. դրամ, 2025 թվականի համար 11830745.3 հազ. դրամ, 2026 թվականի համար 11941195.0 հազ. դրամ:
Ծրագրի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացում: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացում:
Ծրագրի շրջանակներւմ իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
«11001. Քրեական գործերով վարույթի իրականացում»
Նկարագրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2024 թվկանին 11489562.4 հազ. դրամ, 2025 թվականին 11600288.7 հազ. դրամ, 2026 թվականին 11708663.1 հազ. դրամ
«11002. Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների վերապատրաստման և պատրաստման իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2024 թվկանին 21581.4 հազ.դրամ, 2025 թվականին 21581.4 հազ.դրամ 2026 թվականին 21581.4 հազ.դրամ
«11003. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեությանը նպաստում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2024թվկանին 173437.2 հազ.դրամ, 2025թվականին 175540.7 հազ.դրամ, 2026 թվականին 177616.0 հազ.դրամ
«12001. Մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում»
Նկարագրությունը՝ Քննիչների թեկնացությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակ, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2024 թվկանին 33334.5 հազ.դրամ, 2025 թվականին 33334.5 հազ.դրամ, 2026 թվականին 33334.5 հազ.դրամ,
«31001. ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում»
Նկարագրությունը՝ Համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և գրասենյակայի գույքի ձեռքբերում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2024 թվկանին 35045.7 հազ.դրամ:

3.3. Նոր նախաձեռնությունները

ՀՀ քննչական կոմիտեն 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրով և 2024թ․ բյուջետային ֆինանսավորման հայտով նոր նախաձեռնություններ չի ներկայացրել, քանի որ հաստատված ծառայությունների շրջանակից դուրս նոր ծառայություններ չի մատուցվելու և հաստատված ծառայությունները չեն տարածվելու շահառուների նոր խմբերի վրա։

4. ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն 2024-2026թթ. իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդ¬¬յունքում ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտներ չունի:

5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն կողմից 2024-2026թթ առաջարկվող բյուջետային ծախսային ծրագրի հատկացումները վարչատարածքային բաժանմամբ (ըստ մարզերի) կատարվում է մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքում և ներկայացված են Հավելված Հ 5-ում։

6. ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ (ԽԱՉՎՈՂ) ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն 2024-2026թթ չի իրականցնելու ծրագրեր ու միջոցառումներ որոնք ուղղված լինեն հետևյալ խաչվող քաղաքականությունների ապահովմանը.

-կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարում,
-գենդերային քաղաքականություն
-կլիմայի փոփոխության մեղմմանն և հարմարվողականությանն ուղղված:

7. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

2024-2026 թթ. ՀՀ քննչական կոմիտեն արտաքին աղբյուրներից` պետական բյուջեի խողովակներով ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր /միջոցառումներ չունի:

8. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հավելված N 8. Ամփոփ ֆինանսական պահանջներ ՄԺԾԾ ժամանակահատվածի համար
(հազար դրամներով)

Հավելված 3 մաս 1-2
Հավելված 3 մաս 3
Հավելված 3 մաս 4
Հավելված 4
Հավելված 5
Հավելված 8
Հավելված 11
Հավելված 12