Թափուր հաստիքներ
24.05.24,
09:24
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) արտաքին կապերի, արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.2-Մ2-7).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի ավագ մասնագետը`
- իրականացնում է մամուլի հաղորդագրությունների, պարզաբանումների և հայտարարությունների պատրաստման և Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական հարթակներով տարածելու աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի հանձնաժողովների, կոլեգիալ մարմինների նիստերի, մամլո ասուլիսների, պաշտոնական հանդիպումների, քննարկումների լուսաբանման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում անցկացվելիք միջոցառումների (ժողովներ, քննարկումներ, նիստեր, հանդիպումներ) վերաբերյալ մասնակից անձանց՝ միջոցառմանը վերաբերող օրակարգային մանրամասները տեղեկացնելու, ինչպես նաև անցկացվելիք միջոցառման վերահսկողությանն ուղղված աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները.
- իրականացնում է տեղեկություն տալու կարգի մշակման և հրապարակման աշխատանքները.
- իրականացնում է օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի աշխատանքների (մոնիթորինգի) իրականացման և ծանուցման աշխատանքները.
- իրականացնում է գերատեսչական մարմինների և օտարերկրյա գործընկերներին ուղղված ուղերձների և շնորհավորանքների, Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ելույթների նախապատրատական աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկման և Կոմիտեի պաշտոնական կայքէջում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունների հրապարակման աշխատանքները, ինչպես նաև Կոմիտեի ֆեյսբուքյան էջի վարման աշխատանքները.
- իրականացնում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեով և Կոմիտեի ֆեյսբուքյան էջով ստացված հարցումների, գրությունների վերահասցեագրման, ընթացքի հետ կապված մատյանի վարման և հնչեցրած ահազանգերի արձագանքման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի կողմից տրվող պարգևների և շնորհավորական ուղերձների նախապատրաստման և ուղարկման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից Կոմիտեի աշխատակիցներին, ինչպես նաև պետական մարմինների աշխատակիցներին խրախուսանքներ տալու նպատակով արարողակարգային միջոցառումների կազմակերպման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություններ) կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում բանասերի և թարգմանչի կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի կամ իրավունքի բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Պետական արարողակարգի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 30.05.2024թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հաս