Կադրային համալրում
20.11.23, 17:40

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին: Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան,
Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ kadrer.qnnchakankomite@gmail.com կամ kadrer@investigative.am:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 11-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելիս.

  • դիմում (ձև 1),
  • կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2)՝ (փաստաթուղթը տպել երկկողմանի՝ դարձերեսով, լրացնել անձամբ, ստորագրել),
  • ինքնակենսագրություն (ձև 3)` (ձեռագիր՝ գրել անձամբ, երկկողմանի՝ դարձերեսով, լուսանցքը պահելով, վերջում ստորագրել), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, վերջին կոչումը կամ դասային աստիճանը, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ), ամուսնու/կնոջ ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, դատվածության, ընտանեկան կարգավիճակը, ինչպես նաև բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով,
  • լուսանկար՝ 2 հատ 4X6 չափսի` դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով),
  • հայտատուի անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի, անձնագրի, նույնականացման քարտի, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում սոցիալական քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքի) պատճենները,
  • տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
  • բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված  դիպլոմի/դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները:
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ կնիքով կնքված,
  • պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
  • տեղեկանք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև 4),
  • տեղեկանքներ հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից,
  • բնութագիր վերջին աշխատավայրից, իսկ աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից,
  • ամուսնության վկայականի (պետական վկայական ամուսնության մասին) կամ ամուսնալուծության վկայականի (պետական վկայական ամուսնալուծության մասին) պատճենը,
  • ընտանիքի անդամների (ամուսնու/կնոջ, զավակների, ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների) ամուսնու/կնոջ ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների) ծննդյան (մահվան) վկայականների և անձնագրերի (կամ նույնականացման քարտերի) պատճենները:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Դիմումը (ձև 1), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև 2), ինքնակենսագրությունը (ձև 3), բժշկական տեղեկանքը (ձև 4), ինչպես նաև բանավոր քննության հարցաշարը (ձև 5) կցված են.


Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք՝ բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:

Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am)` մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:

Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:

Բանավոր քննության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am) կամ կապի այլ միջոցներով, կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:

Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):