Ելույթներ, հարցազրույցներ
19.07.19, 16:21

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին

Հարգելի´ գործընկերներ

2014 թվականից ի վեր մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք միջգերատեսչական փոխգործակցության շրջանակներում և պետք է առանձնահատուկ նշեմ, որ համատեղ կոլեգիաների անցկացման պրակտիկան ցույց է տվել իր անհերքելի արդյունավետությունը և կառուցողականությունը մեր պետությունների քննչական կոմիտեների փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման պլանում:

Անցած տարվա ընթացքում մեր կողմից անցկացվել են լայնածավալ աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և արգասավորության բարձրացման համար:

Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի: Նաև կատարվում են հետևողական աշխատանքներ ինչպես ռուսական, այնպես էլ՝ մեր բելառուս գործընկերների հետ միջազգային իրավական համագործակցության բարեհաջող զարգացման և ամրապնդման համար:

Այս կապակցությամբ չենք կարող չնշել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության մասնակցությունը Մոսկվա քաղաքում անցկացված «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսին, ինչպես նաև՝ այս տարվա մայիս ամսին Կազանում կազմակերպված Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների քննչական մարմինների թիմերի մինի-ֆուտբոլի միջազգային մրցախաղին:

Կարևոր նշանակություն տալով ամենամյա համատեղ կոլեգիա անցկացնելուն՝ այսօր ես ուրախ եմ հանցավորության հակազդման ոլորտում անցկացված աշխատանքների արդյունքների քննարկման և մեր հետագա գործունեությունը պլանավորելու հնարավորության համար: Փոխգործակցության այս ձևաչափը խթանում է կուտակված փորձի փոխանակմանը, որն այնքան անհրաժեշտ է արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև՝ նոր առաջացող, ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների դեմ մեր ընդհանուր պայքարում հաջողության հասնելու համար: Իմ կողմից նախաձեռնած փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում նախատեսվում է ստեղծել քրեագիտական ստորաբաժանում, որի գործունեության վերաբերյալ սպասում ենք առաջարկությունների և փորձի փոխանակման Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քրեագիտության գլխավոր վարչության մեր գործընկերներից:

Վստահ եմ, որ համատեղ անցկացված կոլեգիայի արդյունքները օգտակար կլինեն բոլոր մասնակիցների համար, իսկ ներկայացված առաջարկություններն ուղղված կլինեն իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և իրականում կգտնեն իրենց արժանի արտացոլումը Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների գործունեության մեջ:

Ավարտելով իմ ողջույնի խոսքը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր գերատեսչությունների համակարգված և արդյունավետ համատեղ գործունեության նշանակությունը և անհրաժեշտությունը:

Հատուկ նշանակություն է ստանում մեր պետությունների միջպետական համագործակցության և օրենսդրությունների ներդաշնակության իրավական բազայի զարգացմանն ուղղված մեր պետությունների իրավասու մարմինների կողմից անցկացվող աշխատանքը, քանի որ պետության և հասարակության ինստիտուտների զարգացման ուղղություններից մեկը անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրների լուծման և սպառնալիքների նվազեցման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և զարգացման համար միջազգային համագործակցությունն է: