Լրահոս
    23.11.23, 16:11

    Մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) պաշտոնների համալրման նոր փուլը

    Մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) պաշտոնների համալրման նոր փուլը

    ՀՀ քննչական կոմիտեն սկսել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների)  թեկնածությունների ցուցակի համալրման հերթական փուլը:

    Դիմումները և պահանջվող փաստաթղթերն ընդունվում են 2023թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 11-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

    Դիմորդների համար այս գործընթացը հեշտացնելու նպատակով նախատեսվել է, որ փաստաթղթերը ծրարավորված վիճակով, գցվում են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:

    Թեկնածությունների ցուցակի համալրման քննական գործընթացն իրականացվում է երկու՝ գրավոր և բանավոր փուլերով։

    Գրավոր քննությանը մասնակցելու թույլտվություն են ստանում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այն հայտատուները, որոնք ամբողջական՝ լրացված և ստորագրված  կներկայացնեն պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը։

    Գրավոր քննությունը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 16-ին: Աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերում, որոնց ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո: Առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:

    Գրավոր քննության արդյունքում դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները իրավունք են ձեռք բերում մասնակցելու մրցույթի բանավոր  փուլին, որի հարցաշարն ընդգրկում է ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:

    Ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող փաստաթղթերի ցանկին, դիմումների ընդունման, ինչպես նաև բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին, համապատասխան կոնտակտային տվյալներին և հետաքրքրող այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Ծառայությունը կոմիտեում» բաժնի «Ինքնավար պաշտոններ կադրային համալրում» ենթաբաժնում զետեղված հայտարարությունից։