Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության փորձագետի կողմից 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
Անձնակազմի կառավարման վարչության փորձագետ Իվետա Վյաչեսլավի Թադևոսյանի կողմից 01.08.2022թ.-ից մինչև 31.08.2022թ. ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները
1. ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարել և հաշվառել է թվով 20 ընթացիկ նյութեր:
2. ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարել, հաշվառել և մուտքագրել է <<ՄՌԿՏ>> համակարգում թվով 31 ընթացիկ նյութեր:
3. ՀՀ ՔԿ հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոն զբաղեցնող անձանց 2-րդ ձևի թույլտվություն ստանալու համար նախատեսված հարցաթերթերում առկա անձնական տվյալները համեմատել է անձնական գործերում առկա փաստաթղթերով և հաստատել դրանց իսկությանը՝ 4 անձի վերաբերյալ:
4. Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների անձնական գործերում ստուգել է առկա փաստաթղթերը, պահանջել է բացակայող փաստաթղթերը և կցել գործերին, ինչպես նաև մուտքագրել է <<ՄՌԿՏ>> համակարգում՝ թվով 44 անձի վերաբերյալ: