Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական վարչության փորձագետի կողմից 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.08.2022թ-ից մինչև 31.08.2022թ. ընկած ժամանակատատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները
1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 377 տարբեր տեսակի հրամաններ /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ, դրամական օգնություններ/ են մուտքագրվել բազա, նոր նշանակվածների անձնագրային տվյալների մուտքագրում հարկային ծառայության բազա և հաշվապահական ծրագրեր, և դրանց հիման վրա աշխատավարձերի ձևավորում: Բացի այդ, նորանշանակ քննիչների ստաժներին վերաբերող շուրջ 126 տեղեկանքներ,որոնց հիման վրա կատարվել են նախորդ ամսվա աշխատավարձի վերահաշվարկներ:
2. Կատարվել է թվով 25 աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 218 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 19 վերջնահաշվարկներ, թվով 20 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 8 դրամական օգնության հաշվարկներ և համակարգի աշխատակիցների հուլիս ամսվա պարգևավճարների հաշվարկներ:
3. Կատարել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և ուղարկում հարկային ծառայություն:
4. Ստացվել և մշակվել են թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած օգոստոս ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1150 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարվել է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ: