Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Կիբեռհանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև էլեկտրոնային ապացույցների ձեռքբերում պահանջող ցանկացած այլ բնույթի քրեական գործերով՝ համակարգչային համակարգերի առգրավման և հետազոտման համար նախատեսված մի շարք փորձագիտական ապարատածրագրային սարքավորումների (բլոկիրատորներ, «Callebrite UFED 4PC», «DVRExaminer», «Мобильный Криминалист Детектив», «EnCase Forensic», «HST/NetAnalysis»), կիրառման, համակարգչային համակարգերի տեղեկատվության աշխատանքների ապահովում:
- Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 1 (մեկ) տարի:
- Փորձագետի պարտականությունները՝
-
- քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրություն,
- համակարգչային համակարգերի տեղեկատվության հետազոտման, սեղմ ժամկետում, իրականացում,
- փորձագիտական սարքավորումներով (բլոկիրատորներ, «Callebrite UFED 4PC», «DVRExaminer», «Мобильный Криминалист Детектив», «EnCase Forensic», «HST/NetAnalysis») համակարգչային համակարգերի խորությամբ հետազոտման ապահովում,
- ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:
- Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն տեխնիկական կրթություն, առնվազն մագիստրոսի որակավորմամբ
- Առնվազն 3 տարվա փորձագիտական ոլորտի աշխատանքային ստաժ
- Օտար լեզվի իմացություն
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի որակավորման վկայականների առկայությունը կդիտվի որպես առավելություն:
- Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.11.2023թ.
- Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
- Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
- լուսանկար 1 հատ՝ 9x12,1 հատ՝ 3x4 չափսի:
10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.qnnchakankomite@gmail.com):