ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
16.01.17, 14:54

Հրաման՝ անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների մասնագիտացման դասընթացներ անցկացնելու և դասընթացների մասնակիցների ցանկը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրաման`




ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Նկատի ունենալով քրեական վարույթին անչափահասների մասնակցության առանձնահատկությունները, այս քրեական գործերով քննիչների մասնագիտացման միջազգային փորձը և քրեական գործերով անչափահասների իրավունքների պաշտպանության չափորոշիչները, համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ու «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Ա.Զալինյանին՝ իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դ. Թումասյանի ներգրավմամբ` ապահովել մասնագիտացման դասընթացների անցկացումը և դրա համակարգումը:
  2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին` ապահովել քննիչների մասնակցությունը մասնագիտացման դասընթացներին:

    Հաստատել անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների մասնագիտացման դասընթացների մասնակիցների ցանկը՝ համաձայն հավելվածի:

    Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանին:

 

 

                                                                                        Ա. Գ. Հովսեփյան
 

Հավելված

Հայաստանի   Հանրապետության

քննչական  կոմիտեի  նախագահի

«16» հունվարի 2017թ. թիվ 1-Լ հրամանի

 

 

 

ՑԱՆԿ

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

  1. Մանասյան Մեսրոպ Մերուժանի - Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ,
  2. Մարդանյան Քրիստինա Սերգեյի - Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ,
  3. Թամոյան Գրիգոր Նորիկի – Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժին ավագ քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  4. Մաիլյան Արտաշես Սամվելի - Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության կապիտան,
  5. Սարգսյան Թեհմինա Բորիկի - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ,  արդարադատության լեյտենանտ,
  6. Կարապետյան Արթուր Համլետի - Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,  արդարադատության մայոր,
  7. Ալեքսանյան Արուսյակ Հարությունի – Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  8. Սարգսյան Մարիա Սարգսի – Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, արդարադատության լեյտենանտ,
  9. Մկրտչյան Նարեկ Հմայակի - Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության լեյտենանտ,
  10. Սաղոյան Գոռ Սամվելի - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, արդարադատության կապիտան, 
  11. Մուրադյան Ներսես Դավթի – Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  12. Ստեփանյան Նառա Սոկրատի - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի  քննիչ, արդարադատության  մայոր,
  13. Կարապետյան Ռաֆիկ Արայի – Արարատի մարզային քննչական վարչության  Արարատի քննչական բաժնի քննիչ,  արդարադատության ավագ լեյտենանտ,  
  14. Մարգարյան Վիգեն Զորակի – Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  15. Այվազյան Գագիկ Արմենակի – Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  16. Մարտիրոսյան Աշոտ Գևորգի – Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր,
  17. Ստեփանյան Մկրտիչ Պավելի – Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան,
  18. Չանդոյան Թորգոմ Սամվելի - Գեղարունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր,
  19. Աբգարյան Նարեկ Արայիկի - Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ,
  20. Ադամյան Արթուր Սամվելի - Վայոց ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության կապիտան,
  21. Ալեքսանյան Էդգար Հովհաննեսի - Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ,
  22. Քալաշյան Արտակ Վահանի - Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության փոխգնդապետ: