ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
17.05.24, 09:34

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2024թ. մայիսի 17-ի N126-Լ հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ
 

17.05.2024թ. N 126-Լ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՄԵԴԱԼԻ ԵՎ ԴՐԱ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ձևավորման տասնամյակի կապակցությամբ
, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.  

Հրամայում եմ


1. Հաստատել.

1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալի շնորհման կարգը և նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական  մեդալի և դրա վկայականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և մամուլի քարտուղարին:                                                                           

  Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__  __  2024թթիվ    -L հրամանի

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ


1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական
մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտեգերատեսչական պարգև է, որով պարգևատրվում են Կոմիտեի ձևավորման հոբելյանական տասնամյակի կապակցությամբ: Մեդալով պարգևատրվում են.

1) Կոմիտեի ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները, տեխնիկական սպասարկում իրականացնող, աշխատանքային պայմանագրով աշխատող այլ անձինք, այդ թվում՝ ծառայությունից կամ աշխատանքից ազատված.
2) Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք՝ Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարները, աշխատակիցները, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները և դրանց աշխատակիցները, ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ իրավաբանական անձանց ներկայացուցիչները), Կոմիտեի վետերանները.

3) դատավորները, դատախազները, փաստաբանները, լրագրողները, իրավաբան-գիտնականները, փորձագետները:
2. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել նաև հետմահու:
3. Մեդալն ունի հերթական համար:
4. Մեդալով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:
5. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալից առաջ:
6. Մեդալն իրենից ներկայացնում է 40 մմ տրամագծով միակողմ պատկերով և կորաձև նիստերով ութանկյուն (N 2 հավելվածի Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և պատվում բարձր 999 հարգի ոսկով:
7. Մեդալի հիմնական գույնն է «ոսկեգույնը»:
8. Ութանկյան կենտրոնում առկա է 30 մմ տրամագծով շրջան, որի կենտրոնում պատկերված է Կոմիտեի խորհրդանիշը և շենքը: Խորհրդանիշը եզերված է էմալապատ եռագույն շրջանով (կարմիր, կապույտ, նարնջագույն):
9. Մեդալի դիմերեսին շրջանաձև առկա է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»  գրառումը, որի սկզբից և վերջից կաղնու տերևներ են, իսկ տերևների մեջտեղում պատկերված է «10» թիվը:
10. Մեդալի դարձերեսին՝ կենտրոնում առկա է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» և «2014-2024» գրառումը, իսկ ներքևի հատվածում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 մմ լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում են 2 ոսկեգույն զոլակներ։
11. Մեդալին կից հանձնվում է նաև Մեդալի վկայական (N 2 հավելվածի Ձև 2), որը պատրաստված է «կրեմագույնը ոսկու հետ» գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
12. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը: Վկայականն ըստ անհրաժեշտության կարող է լինել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով:
13. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
14. Վկայականի մեջ մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
15. Մեդալն ունի 100x110 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի գունավոր խորհրդանիշով:

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__  __  2024թ.  թիվ    -L հրամանի

Ձ Ե Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԴՐԱ ՎԿԱՅԱԿԱՆԻ

Ձև N 1

 

Ձև N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 Արտաքին տեսքը՝ բացված վիճակում