ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
11.06.15, 14:22

Հրաման`ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների վերապատրաստման ժամանակացույցը հաստատելու և վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու մասին

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների    պետերի և նրանց տեղակալների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից հաստատված նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով՝

 

Հրամայում եմ`
 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերի ու նրանց տեղակալների  վերապատրաստման դասընթացներ անցկացնել Երևանում, Գյումրիում  և Եղեգնաձորում:

2.Հաստատել  վերապատրաստման  ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի N 1-ի:

3.Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի՝ Կոմիտեի ծառայողներ հանդիսացող անդամներին և Կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը՝ ապահովել Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների վերապատրաստման իրականացումը՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ժամանակացույցի:
Համաձայնության դեպքում՝ Կոմիտեի ծառայող չհանդիսացող  Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին ընդգրկել սույն հրամանով սահմանված վերապատրաստման դասընթացներին:

4.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին ու նրանց տեղակալներին՝ մասնակցել սույն հրամանով սահմանված կարգով վերապատրաստման դասընթացներին:

5.Վերապատրաստման մասնակիցների ցուցակը և ժամաքանակն ուղարկել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ առաջարկելով սույն հրամանով սահմանված վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը համարել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով  վերապատրաստում:

6.Սույն հրամանով նախատեսված վերապատրաստման կազմակերպումը հանձնարարել Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը: 

7.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղամբարյանին:

8.Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը և Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

 

Ա. Գ. Հովսեփյան

               

 Հավելված N1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի


«11» հունիսի 2015թ.  N 58Լ հրամանի

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ



Կատարողներ

Մասնակիցներ

Վայրը և ժամը

ԵՐԵՎԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի քննչական կոմիտեի ծառայողներ.

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի այլ անդամներ (համաձայնությամբ).

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.

 

1.Երևան քաղաքի քննչական վարչության պետ և պետի տեղակալներ.

2.Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների պետեր և պետի տեղակալներ.   

3.Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

4.Չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

Ընդամենը 37 ծառայող

 

ք.Երևան                 (ՀՀ Արդարադատության ակադեմիա)  20.06.2015թ. ժ. 10.00

ԳՅՈՒՄՐԻ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի քննչական կոմիտեի ծառայողներ.

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի այլ անդամներ (համաձայնությամբ).

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.

 

1. Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետ.

2.Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

3.Լոռու մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

4.Շիրակի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

5.Տավուշի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

6.Հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

7.Վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալներ.

8.Յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

9.Տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

Ընդամենը 33 ծառայող

 

ք. Գյումրի (Շիրակի մարզային քննչական վարչություն)

27.06.2015թ. ժ. 11.00

ԵՂԵԳՆԱՁՈՐ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի քննչական կոմիտեի ծառայողներ.

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի այլ անդամներ (համաձայնությամբ).

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.

 

1. Արարատի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

2. Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետ.

3.Սյունիքի մարզային քննչական վարչության պետ, պետի տեղակալ և ստորաբաժանման պետեր.

4.Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ.

5.Առաջին կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալներ.

6.Երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

7. Երրորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

8.Ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալ.

9.Իններորդ կայազորային քննչական բաժնի պետ և պետի տեղակալներ.

Ընդամենը 24 ծառայող

 

ք. Եղեգնաձոր (Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն)

11.07.2015թ. ժ. 11.00